• Latest news

Ճարպերով եւ շաքարով հարուստ մթերքները բացասաբար են ազդում հիշողության վրա․ Physiology & Behavior   

20 հուլիսի, 2023  23:47

Մարդիկ, որոնք սնվում են ճարպի եւ շաքարի բարձր պարունակությամբ մթերքներով, ավելի վատ են հաղթահարում հիշողության հետ կապված խնդիրները, պարզել են Միչիգանի համալսարանի գիտնականները: Ուսումնասիրությունը հրապարակվել է Physiology & Behavior-ում:

Անցյալ դարում զգալի գլոբալ տեղաշարժ է տեղի ունեցել արդյունաբերական արտադրության բարձր վերամշակված արտադրանքի օգտագործման ուղղությամբ: Տանը հում բաղադրիչներով ուտեստներ պատրաստելու փոխարեն, ժամանակակից ուտեստները հիմնականում պատրաստվում են մշակման որեւէ փուլ անցած մթերքներից։

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ավելորդ քանակությամբ ճարպ եւ շաքար պարունակող մթերքների օգտագործումը կարող է բացասական ազդեցություն ունենալ հիպոկամպի վրա, ինչը, իր հերթին, կարող է ազդել հիշողության գործառույթների վրա:

Գիտնականները առցանց հետազոտություն են անցկացրել 340 մասնակիցների մասնակցությամբ։ Նրանցից պահանջել են կատարել տարբեր առաջադրանքներ եւ լրացնել հարցաթերթիկ ՝ առօրյա կյանքի վերաբերյալ հարցերով։

Արդյունքները ցույց են տվել, որ այն մասնակիցները, ովքեր հայտնել են, որ ավելի մեծ քանակությամբ ճարպ եւ շաքար պարունակող սնունդ են ընդունում, հակված են ավելի վատ արդյունքների հիշողության բոլոր առաջադրանքներում: Միակ բացառությունը բառերի ճանաչման խնդիրն էր: Նրանք նաեւ ավելի դանդաղ են արձագանքել։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է